Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն

    Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն

    05.12.2013| 17:05
    «Հաղարծին» երիտասարդական ՀԿ-ն նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ՀՀ 46 բուհերում իրականացնում է «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում» ծրագիրը: Նպատակն է 18-29 տարեկան երիտասարդների շրջանում բարելավել ՀՀ-ում վերարտադրողական առողջությունը՝ բարձրացնելով այս ոլորտի վերաբերյալ երիտասարդների գիտելիքների մակարդակը:
  • Հեռուստատեսությունը երեխաներին հոգեպես խուլ է դարձնում

    Հեռուստատեսությունը երեխաներին հոգեպես խուլ է դարձնում

    05.12.2013| 12:22
    Երկար ժամանակով երեխաներին հեռուստացույցի կողքին մի՛ թողեք: Հակառակ դեպքում, երբ երեխան մեծանա, կարող է հոգեբանորեն լինել թերզարգացած, մասնավորապես շրջապատի զգացմունքները հասկանալու հարցում: Սա պարզել են Օհայո համալսարանի ամերիկացի գիտնականները: Սեփական զգացմունքները և ուրիշների զգացմունքներն ընկալելու հնարավորությունը մարդու մեջ ձևավորվում է մոտավորապես 3-5 տարեկանում:
  • Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը

    Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը

    04.12.2013| 16:30
    Այսօր, հրավիրված մամուլի ասուլիսում, սոցիոլոգ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողներին ներկայացրեց հասարակության շրջանում անցկացված հարցումների արդյունքները, ըստ որի պարզվել է, թե ովքեր են այսօր Հայաստանի ազդեցիկ մարդիկ: Հայաստանում նման հետազոտություն առաջին անգամ է արվում: Այն անցկացվել է երկու էտապով` ազդեցիկ հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են կարողանում ձևավորել, և մարդիկ, ովքեր իրենց դիրքով մեծ կշիռ ունեն հասարակության մեջ:
  • «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը շրջում է ՀՀ մարզերում

    «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը շրջում է ՀՀ մարզերում

    04.12.2013| 16:05
    «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերի 10 դպրոցներում իրականացնում է «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը:
  • Նոր բնակարան` Մհեր Նավոյանին

    Նոր բնակարան` Մհեր Նավոյանին

    04.12.2013| 13:32
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները:
  • Հայաստանը բարեգործության վարկանիշով 113-րդ տեղում է

    Հայաստանը բարեգործության վարկանիշով 113-րդ տեղում է

    04.12.2013| 11:55
    Բարեգործական օգնության հիմնադրամը (CAF) հրապարակել է աշխարհի երկրների բարեգործության մակարդակի` 2013-ի համար արված հետազոտության արդյունքները:
  • Կիևի Ոստիկանությունը հարուցել է 26 քրեական գործ` ծեծի ենթարկված լրագրողների փաստի առթիվ

    Կիևի Ոստիկանությունը հարուցել է 26 քրեական գործ` ծեծի ենթարկված լրագրողների փաստի առթիվ

    04.12.2013| 11:51
    Կիևի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ` 26 բողոքների հիման վրա, որի համաձայն, Կիևում ընթացող բողոքի ակցիաներին հետևող լրատվամիջոցները քաղաքի կենտրոնում հարձակման են ենթարկվել իրենց աշխատանքը կատարելիս:
  • Դանիան ու Նոր Զելանդիան՝ ոչ կոռումպացված երկրներ․  Transparency International-ի զեկույց

    Դանիան ու Նոր Զելանդիան՝ ոչ կոռումպացված երկրներ․ Transparency International-ի զեկույց

    03.12.2013| 23:23
    Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» (Corruption Perceptions Index) ամենամյա զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը։ «Կոռուպցիայի ընկալման ցուցիչն» արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական սեկտորում։
  • Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակն հանգիստ է

    Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակն հանգիստ է

    03.12.2013| 15:50
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013 թվականի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 և Ա (H3N2) ենթատեսակները:
  • Ծխելու դեմ պայքարում պետք է համախմբվեն դպրոցը, ընտանիքն ու հանրությունը

    Ծխելու դեմ պայքարում պետք է համախմբվեն դպրոցը, ընտանիքն ու հանրությունը

    03.12.2013| 12:37
    «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը։ Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունն արդեն իսկ եղել է 10 դպրոցում։